ՔԱՆԴԱԿԱԶԱՐԴՈՒՄ, դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն և առավել տարածված տեսակներից, տաշելու, կոփելու, դրոշմելու տրամաքանդակազարդելու, վերադրելու, փորագրության, դրվագման, ծեփման և այլ տեխնիկայով փայտից, քարից, ոսկրից, կավից, մետաղներից և այլ նյութերից զարդաքանդակներ ստեղծելու արվեստը: Քանդակազարդման քանդակագործության ուրույն բնագավառներից է: Կիրառվում է կենցաղային առարկաները զարդարելու, կառույցները, կոթողները, տապանաքարերը, խաչքարերը, մատյանների կազմերը, գրակալները ևն հարդարելու համար: Լինում է հարթաքանդակ, խորաքանդակ, բարձրաքանդակ կամ դրանց համադրությամբ: Երբեմն քանդակազարդում է համարվում փոքրաչափ բոլորաքանդակը (արձանիկ): Քանդակազարդման ինքնուրույն ասպարեզ է գլիպտիկան:. Քանդակազարդումով ստեղծվում են նաև խեցեղեն առարկաներ (տես Խեցեգործություն), զարդեր (տես Ոսկերչություն):

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 869-870:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am