ՔԱՄԱՆՉԱ, ժողովրդական լարային աղեղնավոր նվագարան: Իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով: Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղե կաղապարաձող, որը ծառայում է նաև որպես «ոտք»: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած: Տարածված է Անդրկովկասում, Իրանում, Թուրքիայում և հարևան այլ երկրներում: Անդրկովկասում օգտագործվող Ք. XX դ. սկզբներից քառալար է (մետաղե), 4-րդ լարը ավելացրել և լարվածքը (փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի) վերջնականապես հաստատել է Ս. Օգանեզաշվիլին: Քամանչան և' մենանվագ, և' անսամբլային նվագարան է: 1920-ական թթ. վերջերին Վ. Բունին ստեղծել է կվինտային լարվածքով քամանչաների ընտանիք՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս: Հայ իրականության մեջ առանձնացել են միջւսզգային  ճանաչում վայելած քամանչահարներ Ս. Օգանեզաշվիլին և Լ. Կարախանը:

 

 

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 866-867:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am