ՔԱՄԱՆ, քամանի, Ժողովրդական լարային-աղեղնավոր նվագարան: Իրանը նեղ ուղղանկյուն է՝ փայտե ծածկով և կարճ կոթով: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ դիրքում: Երեք, հաճախ չորս մետաղե լարերը լարվում են հիմնական կվարտաներով, իսկ դրանց տակից անցնող ձայնադարձիչ լարերը՝ ունիսոն կամ օկտավա բարձր: Քամանը հայ աշուղների սիրած նվագարաններից է եղել, նվագել է նաև Ջիվանին: Տարածված է համշենահայերի շրջանում, Մերձավոր Արևելքում և այլուր:

 

 

 

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 866:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am