ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1. պինդ նյութերի՝ քարի, փայտի, լինօլեումի, մետաղի, ապակու (վերջին երկուսի վրա՝ նաև թթուներով խածատելու միջոցով) և այլ մակերեսների վրա հատիչներով և հատուկ այլ գործիքներով պատկերի, զարդապատկերի, մակագրության ևնի փորագրումը: Փորագրությունը կիրառվում է փորագրանկարների համար տպաձևեր, դաջումով գործվածքների և պաստառների տպամեքենաների գլաններ պատրաստելիս, արձանիկներ հարդարելիս, վիմական արձանագրություններ (տես Վիմագրություն) կազմելիս, կահ-կարասի, զենք, ոսկերչական կերտվածքներ զարդարելիս՝ հաճախ զուգակցելով դրվագումը, ոսկեզօծումը, սևադը, արծնը. 2. Փայտից, մետաղից, լինօլեումից և այլ պինդ նյութերից տպաձևի («տախտակի») վրա փորագրված գծանկարի տպածոն թղթի (կամնման նյութի) վրա՝փորագրանկար (գրավյուր): 3. Գրաֆիկայի տեսակ՝փորագրարվեստ, որ ներառում ՝ Փորագրության բազմազան միջոցներով տպաձևերի մշակումը և դրանցից մեծ թվով նույնարժեք տպածոներ՝ փորագրանկարներ ստանալը: Ըստ տպաձևի ներկվող մասերի՝ տարբերակում են ուռուցիկ և խոր Փորագրություն:

Ուռուցիկ Փորագրության տարատեսակներն են փայտագրությունը, լինոփորագրությունը, նաև մինչև XV դ. կիրառված մետաղի վիա ռելիեֆ Փորագրություն:

Խոր Փորագրության տարատեսակներն են հատիչափորագրությունը, օֆորտը, «չոր ասեղը , աքվատինտան, կետափորագրությունը, լավիսը (թթվի մեջ թաթախված վրձնով ուղղակի «տախտակի» վրա նկարելը), մեցցո-տինտոն , մատիտանկարի եղանակով Փորագրություն և փափուկ լաքը (յուղոտ լաքով պատված «տախտակին» դրված թղթի վրա մատիտով նկարվածը պոկվում է թղթի հետ և խածատվում): Փորագրության բոլոր տեսակները VI—VII դդ-ից կիրառել են նկարիչները՝ ստեղծելով գեղանկարչությանը չզիջող տպածոներ: Հայկական  Փորագրությունը սկզբնավորվել Է XVI դ. և կապված է հայկական տպագրության հետ: Դեռևս 1512-ին Հակոբ Մեղապարտի տպագրած առաջին հայերեն գրքում և այնուհետև փայտագրությամբ ստեղծվել են գրքի պատկերազարդումներ: XVI՝I-XVIII դդ. հայկական Փորագրությունը հասել է զարգացման նոր աստիճանի. հայ նկարիչ-վարպետները կատարել են վերատպություններ, նկարազարդել գրքեր, օրացույցներ ևն: XIX դ. հայկական փորագրության բնագավառում ստեղծագործել են նկարիչներ Հ. Քաթանյանը, Ս. Ներսիսյանը (պղնձագրություն), Հ. Շիշմանյանը (փայտագրություն և օֆորտ) և ուր.: XX դ.  սկզբին համաշխարևհային ճանաչման են արժանացել Է. Շահինի օֆորտները: Բարձրարվեստ օֆորտների հեղինակ է  նաև Տ. Պոլատը: Հայկական կերպարվեստում ուրույն տեղ ունեն Հ. Կոջոյանի փորագրությունները, Մ. Աբեղյանի, Վ. Խաչիկյանի, Ռ. Ադալյանի, Մ. Սոսոյանի, Լ. Խանամիրյանի և ուր. լինոփորագրությունները, Վ. Այվազյանի, Ա. Ղարիբյանի, Հ. Մամյանի և ու. օֆորտները և փորագրության այլ տեսակներով ստեղծված գործերը:


Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 853-854:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am