ՓԵԼԵՇՅԱՆ Արտավազդ Աշոտի. ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Լենինականում: Կինոռեժիսոր: ՀՀ ժող. արտիստ (2005): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1978): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1968): Փելեշյանը դեռ ուսանելու տարիներին կինոկերպարային խոր զգացողությամբ, նուրբ ճաշակով և ուրույն ոճով Է ստեղծել «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերաֆիլմերը: «Մենք» (1969, միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, Օբերհաուզեն), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982, ՀՀ Պետ. մրց.՝ 1985, երեքն էլ՝ «Երևան» ստուդիա) ֆիլմերին հատուկ Է և' քնարականությունը, և' էպիկական հզոր շունչը: Պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ աչքի են ընկնում «Երկրաբնակները» (1970, Մինսկի վավերագրական ֆիլմերի ստուդիա), «Վերջ» (1992, «Հայկ» կինոստուդիա), «Կյանք» (1993, Հայֆիլմ) ֆիլմերը: Հեղինակ է կինոսցենարների. նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական ֆիլմում (1969, Հայֆիլմ): Փելեշյանի «ՏարածականԱրտավազդ Փելեշյանը և Միխայիլ Վարդանովը <<Տարվա եղանակները>> ֆիլմի նկարահանումների ժամանակ (1975 թ.) մոնտաժ» (1974, «Вопросы киноискусства», ռուս., պր. 15) երկը, Ս. Էյզենշտեյնից և Ձ. Վերտովից հետո, նոր խոսք է կինոյի մոնտաժի տեսության մեջ: Փելեշյանն աշխարհում ճանաչված կինոռեժիսորներից է:

Արժանացել է ՀՀ Մ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի (1996), Մեծ մրց. (2000, Փարիզ), համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար՝ «Փարաջանովյան Թալեր» մրցանակի («Ոսկե ծիրան» կինոփառատոն, Երևան, 2006), Երևանի պատվավոր քաղաքացի  կոչմանը (2000):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական  հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 635:

 Տես նաև՝

Արտավազդ Փելեշյան «Մենք»

Արտավազդ Փելեշյան «Երկրաբնակները»

Արտավազդ Փելեշյան «Տարվա եղանակները»

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am