ՓԱՅՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ, փայտափորագրություն, փորագրություն փայտի վրա, քսիլոգրաֆիա, փորագրության տեսակներից: Տպաձևը (կլիշե) պատրաստվում է ձեռքով փորագրելով: Փորագրության պատկերը՝ փայտա-փորագրանկարը, դրոշմվում է ներկածածկ փայտե տախտակի հարթ մակերեսից, որի փորվածքներն  ազատ են  ներկից: Մեծ տպաքանակի  (15 հզ-ից ավելի) համար փայտագրության տախտակներից հանվում է գալվանակլիշե: Փայտագրությունը հնուց ծառայել է ինչպես տպագիր  գրքերի պատկերազարդումների, այնպես էլ էստամպսեր (նկարչի հեղինակային տպագիր օրինակի առանձնատիպը) ստեղծելու համար: XIX դ. լայնորեն կիրառվել է երփնագրերի ու գծանկարների վերատպություններ կատարելու համար: XX դ. փայտագրությունն իր նշանակությունը պահպանել է բացառապես որպես հաստոցային և գրքային գեղարվեստական փորագրանկարներ ստեղծելու տեխնիկա:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 822:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am