ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ, հիմնադրվել է Երևանում, 1988-ին, բացվել է 1991-ին: Թանգարանում ցուցադրվում են Ս. Փարաջանովի 200-ից ավելի գծանկարներ, կոլաժներ, մանրանկարներ, ինչպես և Թբիլիսի բնակարանից բերված կահ-կարասին: Թանգարանի՝ իր բնույթով եզակի հավաքածուն աչքի է ընկնում ֆանտաստիկ գաղափարների բազմազանությամբ, որոնք մարմնավորվել են անսպասելի ձևերով՝ ապակու, հին գործվածքի կտորտանքներով, հին տիկնիկներով ու լուսանկարներով: Թանգարանի ցուցանմուշները ցուցադրվել են նաև մի շարք երկրներում: Հիմնադիր-տնօրեն՝ Զ. Սարգսյան:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 831:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am