ՓԱՆԴԻՌ, փանդիռն, փանտիռ, բամբիռն, բանդիռն, լարային կոթավոր կսմիթահար նվագարան: Փանդիռի մասին հնագույն տեղեկությունները հաղորդել են Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին: Փանդիռ նվագել են հայ հին վիպասանները՝ նվագակցելով իրենց երաժշտաարտասանական բնույթի պատումներին՝ վեպերին և «ցցոց ու պարուց» երգերին: Այն հիշատակում է Գրիգոր Դ Տղան՝ «Ողբ Երուսաղեմի» քերթվածում: Ուշ միջնադարում (XVI դ.) Փանդիռը դուրս է եկել գործածությունից: Ենթադրվում է, որ Փանդիռը չորս կամ, առնվազն, երեքլարանի նվագարան էր՝ c'-f'-g'-c2 կամ c'-f'-q1 տիպի լարվածքով: Այդպիսի գործիքի օգնությամբ վիպասանները կարող էին շեշտաչափել իրենց երաժշտաարտասանական պատումները՝ դրանք նվագակցելով հնգյակ-քառյակային (կվարտա-կվինտային) կառուցվածքի համահնչյուններով: 

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 824-825:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am