ՈՎԱՆՆԵՍ (Ովաննես Քարգործ, ծ. և մ. թթ. անհտ), ճարտարապետ: Կառուցել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Քաղենի ամրոցի (այժմ՝ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գ-ից մոտ 2 կմ/հվ-արմ.) հնագույն դղյակ-միջնաբերդը (հավանաբար՝ VII դ.) շրջափակող ութ կիսաշրջանաձև բուրգերով պարիսպը: Կառուցման ժամանակը նույնպես հայտնի չէ. հավանաբար՝ XII-XIII դդ՝ Զաքարյանների օրոք: Բուրգերից մեկին ճարտարապետ  Ովաննեսի արձանագրություն-հիշատակարանն է՝ «ԶՈվաննէս քարգործս յիշեցէք ի ՔՍ»:

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  276:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am