ՕՊԵՐԱ (իտալ. բառացի՝ երկ), երաժշտադրամատիկական արվեստի ժանր: Որպես ինքնուրույն ժանր Օպերան ձևավորվել է XVI—XVII դդ. սահմանագծին, Իտալիայում: 1868-ին Կ. Պոլսում Տ. Չուխաճյանը ստեղծել է հայկական ազգային Տիգրան Չուխաճյանդասական առաջին՝ «Արշակ Բ» օպերան, 1870-ական թթ.՝նաև մի շարք օպերետներ և կոմիկական Օպերաներ: Օպերային ժանրի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Կոմիտասը: Գեղջկական  թեման և ժողովրդական երգայնությունն են ընկած Ք. Կարա-Մուրզայի «Շուշան» Օպերայի (անավարտ) հիմքում: 1912-ին Ալեքսանդրապոլում ներկայացվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» (ըստ Հ. Թումանյանի) օպերան: XX դ. սկզբին օպերային ստեղծագործության բնագավառում աշխատել են նաև Վ. Սարգսյանը («Անուշ»), Ե. Բաղդասարյանը («Անուշ», «Արտավազդ Բ»), Ս. Դեմուրյանը («Հարեմ») և ուր.: Գրվել և Երևանի, Թիֆլիսի, Բաքվի դպրոցներում կատարվել են Ա. Մանուկյանի «Չարի վերջը», Մ. Միրզայանի «Ճպուռն ու մրջյունը», Ե. Բաղդասարյանի «Անտառի մանուկ», Ա. Մայիլյանի «Չարաճճի Միկիչը», «Գյուլնազ տատի հեքիաթը» և այլ մանկական Օպերաներ: 1920-ական թթ. ստեղծվել են հայկական նոր օպերաներ՝ Ա. Տեր-Ղևոնդյանի «Սեդա» (1921), Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» (1928), ինչպես և մանկ.՝ Կ. Զաքարանի «Գառնիկ ախպեր» (1924), Մ. Մազմանյանի «Ճուտիկ» (1926):

1927-ին Երևանի կոնսերվատորիայում բացվել է օպերային դասարան: ՀայկականԴրվագ <<Ալմաստ>>  օպերայից Օպերայի պատմության մեջ կարևոր տեղ ունի Ա. ՍպԵնդիարյանի «Ալմաստը», որով բացվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնը (Հ933): 1935-ին թատրոնը բեմադրել է Ա. Տիգրանյանի «Անուշը» (նոր խմբ.), ինչպես և Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար» (1935), Ա. Այվազյանի «Թափառնիկոս» (1938) հայկական կոմիկական օպերաները: Երաժշտաբեմադրական արվեստում հայկական էպոսի արտացոլման արժեքավոր փորձ էր Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթը» (1936): Թատրոնի բեմադրություններից են նաև՝ Հ. Ստեփանյանի «Լուսաբացին» (1938), «Հերոսուհի» (1950), Կ. Զաքարյանի «Մարջան» (1941), Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս» (երկուսն էլ՝ 1945), Ա. Տեր-Ղևոնդյանի «Արեգակի ցոլքերում» (1949), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1950), Վ. Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր», Ա. Բաբաևի «Արծվաբերդ» (երկուսն էլ՝ 1957), Յու. Գևորգյանի «Խարույկ» (1959), Գ. Արմենյանի «Խաչատուր Աբովյան» (1960), «Խորտակում» (1968), Ա Տերտերյանի «Կրակե օղակ» (1967), Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969): 1970—80-ական Արմեն Տիգրանյանթթ. ստեղծված Օպերաներից են՝ է Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (1970), Գ. Հախինյանի «Լեգենդի մարդը» (1970), «Ծովինար» (1973), Վ. Բաբայանի «Օտարը» (1970), Ս. Ջրբաշյանի «Գիքոր» (1974), Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976), Յու. Գևորգյանի «Հյուսիսափայլ» (ըստ Աբովյանի «Վերք Հայաստանի», 1976), Ե. Երկանյանի «Սոկաց Սիրզա» ֆոլկ-օպերա-բալետը (1978), «Շուշանիկ» (1980), Է.  Սադոյանի «Հեյ, ո՛վ կա այդտեղ» (ըստ Վ. Սարոյանի, 1982), «Կյանքի ծառը» (1985), ինչպես և մանկական՝ Վ. Աճեմյանի «Կիկոսի մահը» (բեմ՝ 1980, 1990), Հ. Դելլալյանի «Փեփուշը» (ըստ Վ. Բաբայանի, 1984) ևն: 1990-ական թթ. ստեղծված օպերաներից են՝ Վ. Բաբայանի «Համլետ» (1990), Ա. Բաբայանի «Հարճը» (ըստ Դ. Վարուժանի, 1991), Դ. Սաքոյանի «Քրիստոս» (1994), «Հռիփսիմե» (1997), Ա. Ոսկանյանի «Նարեկացու աղոթքը, Քուչակի սերը, Սևակի լույսը» (1990), Գ. Արմենյանի «Սիրո կղզի» (ըստ Շանթի, 2001) նն:

Հայկական օպերային արվեստը աչքի է ընկնում ժանրերի և ձևերի (մոնումենտալ պատմական, հերոսաէպիկական, կամերային-քնարական, կենցաղային ևն) մտահղացումների ու կառուցվածքային բազմապիսիությամբ, ժամանակակից համաշխարհային նորույթներին համահնչյունությամբ, կոմպոզիտորների երաժշտական լեզվի ինքնատիպությամբ:

 

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 924-925:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am