Հայկ Նահապետի արձանը ԵրևանումՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ Կառլեն Արսենի. ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 2-ին Երևանում, քանդակագործ: Ավարտել Է ԵԳՈՒ (1950), ԵԳԹԻ (1956): Նուրիջանյանի հորինվածքներին բնորոշ են կոթողայնությունը, պլաստիկ արտահայտչականությունը, արդիականությունը («Արծիվ», 1969, դրվագված ալյումին, Քանաքեռի ալյումինի գործարանի պուրակ, «Վահագն Վիշապաքաղ», 1968, դրվագված պղինձ, Էջմիածնի խճուղի, «Հայկ Նահապետ», 1970, դրվագված պղինձ, «Տորք Անգեղ», 1982, կոփածո պղինձ, երկուսն էլ՝ Նոր Նորքի 2-րդ զանգված): Նուրիջանյանը քանիցս անդրադարձել է Կոմիտասի կերպարին («Կոմիտաս», 1969, դրվագված պղինձ): Մահացել է 1982 թվականի փետրվարի 25-ին Երևանում: 

 Գրականության ցանկ  
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am