ՆՇԱՆՅԱՆ Տրդատ Նշանի. ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 25-ին Սեբաստիայում, դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: 1919-1922-ին՝ Կ.Պոլսի հայ դրամատիկական խմբի դերասան, 1923-1940-ին՝ Փարիզի հայ դրամատիկական և Լիոնի «Նշանյան» թատերախմբերի ղեկավար: Դերերից են՝ Պաղտասար աղբար (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Էլիզբարով (Ալեքսանդր Շիրվանգադեի «Պատվի համար»), Կորրադո (Ջակոմետտիի («Ոճրագործի ընտանիքը»), Օթելլո, Համլետ (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ»): Հանդես է եկել Թուրքիայում, Բուլղարիայում, Անգլիայում: Հրատարակել է «Հայ կյանք» (1931, Փարիզ) երկշաբաթաթերթը: Զբաղվել է նաև քանդակագործությամբ, ունեցել է անհատական ցուցահանդես: Մահացել է 1962 թվականի սեպտեմբերի 28-ին Փարիզում:

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am