ՆՈՐ ՏԱՐԻ, տարեմուտ, տարեգլուխ, կաղանդ, լոլե, տարվա առաջին օրը: Ժողովուրդների մեծ մասի համար հնուց համարվում է հիմնական տոներից մեկը: Վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին  նշել են գարնան զարթոնքին՝ մարտի 21-ի գիշերահավասարի օրը, ապա՝ Նավասարդի Արեգ օրը (հուսան տոմարով՝ օգոստոսի 11 -ին) և աշնանային բերքահավաքից հետո: Ի վերջո ընդօրինակելով եվրոպական ժողովուրդներին՝ Նոր տարին սկսել են նշել հունվարի 1-ին (XVIII դ. վերջից): Տարեսկիզբը Նոր տարի կոչելը հայերի համար գործածական է դարձել վերջին հարյուրամյակում: Մինչև XIX դ. վերջը Նոր տարի կոչել են Ամանոր կամ Նավասարդ: Հայերը հնում Նոր տարին դիմավորել են տոնական սեղաններին դնելով Ամանոր և Նավասարդ բառերի սկզբնատառերով սկսվող ուտելիք ու ըմպելիք:

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.,  Երևան, 2003, էջ 14:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am