ՆԵՐՍԻՍՅԱՆ (Ներսեսյան) Ստեփանոս Հակոբի. ծնվել է 1815 թվականին, Երևան/Կարինում, Ստեփանոս Ներսիսյան <<Խնջույք Թիֆլիսում՝ Քուռ գետի ափին>> (1860-ական թթ.): Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:նկարիչ: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (1840/1842): 1846-1865-ին (ընդմիջումներով) նկարչություն է դասավանդելՍտեփանոս Ներսիսյան <<Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի դիմանկարը>>: Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Թիֆլիսի, Շուշիի դպրոցներում: Ստեղծագործել է պատմական ու կենցաղային պատկերի, դիմանկարի ու բնանկարի բնագավառներում: Ներսիսյանի «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ական թվականներին) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղապատկերն է: Նրա Մ. Զ. Արղության-Երկայնաբազուկի (1849), Անհայտ տղամարդու, Ա. Տեր-Ղուկասյանի, Գ. Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա Է Հ. Մ. Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը: «Իշխան Բ. Հ. Բեյբութովի դիմանկարը» (1857) հանդիսային է՝ գեներալի պատվանշանների շեշտադրումով: «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ. Իզմիրյան» գործերում պարզորոշ է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտիական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն Էլ՝ 1882) պատկերները ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են: Ներսիսյանն իր ստեղծագործությամբ ավարտին Է հասցրել XVII-XVIII դարերի հայ կերպարվեստի զարգացումը՝ այն կապելով XIX դարի 2-րդ կեսի արվեստի հետ: Ներսիսյանի գործերը պահվում են ՀԱՊ-ում, Սուրբ էջմիածնի Վեհարանում, ԳԱԹ-ում, Վրաստանի արվեստի (Թբիլիսի), Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում: Մահացել է 1884 թվականի մարտի 23-ին (ապրիլի 4) ԹիՖլիսում:


Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am