ՆԵՐՍԻՍՅԱՆ Սերգեյ Ռուբենի. ծնվել է 1924 թվականի հունվարի 10-ին ( Ստեփանավանում, ճարտարապետ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1971): Ավարտել Է ԵՊԻ (1951): 1951-ից աշխատել Է Հայարդնախագիծ, 1961-1992-ին՝ Երևաննախագիծ ինստուտներում: Ներսիսյանի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Գրապալատի համալիրը (1960), Ճոպանուղին (1967), մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1980), Տաշքենդում կառուցապատվել է թաղամաս (1989), չափագրել է հայկական ճարտարապետական հուշարձաններ:

1989-ի «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, ԽԱՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ: Մահացել է 1992 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում:

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am