ՆԵՐՍԻՍՅԱՆ Մարտին Սահակի. ծնվել է 1926 թվականի մայիսի 13-ին Երևանում, դիրիժոր: ՌԴ վաստակավոր արտիստ (1970): Ավարտել է Երևանի (1949,լարային) և Լենինգրադի (1959, դիրիժոր.) կոնսերվատորիաները: 1959-1965-ին՝ Մինսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1965-1970-ին՝ Սարատովի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր  դիրիժոր, 1970-1982-ին՝ ԽՍՀՄ պետական կինոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1982-1986-ին՝ գլխավոր դիրիժոր: Կահիրեում կազմակերպել է ազգային սիմֆոնիկ նվագախումբ (1974): Ելույթներ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 

 

 Գրականության ցանկ

  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am