ՆԵՐՍԻՍՅԱՆ Լեմս Սուրենի. ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 1-ին գյուղ  Այգաբացում (ՀՀ Շիրակի մարզ), մանկավարժ, նկարիչ: Լեմս Ներսիսյան <<Այրիվանք>> (2007)Մանկավարժական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ՄԳԱ (Մանկավարժական գիտությունների ակադեմիա) անդամ (1998),Լեմս Ներսիսյան <<Աշուն>> (2006) Մանկավարժական  գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1998): Ավարտել է ՀՊՄԻ (1966): 1966-ից դասավանդում է ՀՊՄՀ-ում (1985-ից՝ ամբիոնի վարիչ): Հեղինակ է «Գեղագիտական դաստիարակության տեսություն: Գեղագիտական դաստիարակության սկզբունքները» (1990), «Նատյուրմորտ: Պեյզաժ» (1990, ալբոմ), «Գեղարվեստական կրթությանհայեցակերպը հանրակրթական դպրոցում» (1997) և այլ աշխատությունների: Ստեղծել է բնանկարներ («Լեռնային վտակ», «Գարուն», «Մարգագետին ճահճում», երեքն Էլ՝ 1998, «Արագած», «Հայկական մոտիվ», «Կեսօր», երեքն Էլ՝ 1999, «Ճահճուտ», 2000, «Շաղիկներ», 2000-2001, շարք, և այլն), նատյուրմորտներ («Փշերով նատյուրմորտ», 1992, «Գարնանային նատյուրմորտ», 1998, և այլն): 

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am