ՆԵՐՍԻՍՅԱՆ Խաչատուր Ռուբենի. ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 24-ին  քաղաք Արմավիրում (ՌԴ Կրասնոդարի երկրամաս), քամանչահար, երգահան: ՀՀ վաստակավոր արտիստ (1977): Ավարտել է Երևանի Երաժշտական ուսումնարանը (1942): Ուսման տարիներին և 1945-ից՝ ՀՀ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: (մասնակցել է Արևելյան մուղամին նվիրված միջազգային գիտաժողովների (1975, Սամարղանդ, 1977, Տաշքենդ): Գրել է երգեր («Կարոտի երգ», «Սեր չտվիր», «Ելեք հայեր, ելեք քաջեր», «Կռունկները շարան-շարան» և այլն), գործիքային, պարային մեղեդիներ: Պարերը («Զանգեզուր», «Եղեգնաձորցիներ», «Արցախ», «Սպասում» և այլն) բեմադրել են տարբեր պետական և ինքնագործ, անսամբլներ: Թողարկվել է Ներսիսյանի 156 ստեղծագործություններն ընդգրկող 9 ձայնասկավառակ (2004): Ավետիք Իսահակյանի 100-ամյակի (1975) և Սայաթ-Նովայի անվան (2000) համահայկական երգի մրցանակներ: 2005-ից Ներսիսյանի անունով է կոչվել Վայքի արվեստի դպրոցը: Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am