ՆԵՐՍԻՍՅԱՆ Հրաչյա Ներսեսի. ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 12(24)-ին  Նիկոմեդիայում (այժմ՝ Իզմիթ՝ Թուրքիայում) , դերասան: ՀԽՍՀ (1939), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ: Լևոն Ներսիսյանի հայրը: Սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ, ամերիկիան Ռոբերտ քոլեջներում, Էսայան վարժարանում: Կ. Պոլսում մասնակցել է Արշակ Պենկլյանի և Հայ Դրվագ <<Պեպո>> ֆիլմից (1935):դրամատիկ խմբերի ներկայացումներին: 1922-ին հայրենադարձել է: 1923-ից՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) դերասան: Ներսիսյանի վարպետությունն ու տաղանդը 1920-ական թվականներին նշանավորվել են Խլեստակովի (Գոգոլի «Ռևիզոր»), Հայնրիխի (Հաուպտմանի «Ջրասույզ գանգ»), Բերսենևի (Լավրենյովի «Բեկում»), Ֆալստաֆի, Օթելլոյի (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»), էլիզբարյանի (Ալեքսանդր Շիրվանգադեի «Պատվի համար», վերջին երկուսը Մոսկվայում արժանացել են բարձր գնահատականի) անձնավորումներով: Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական և դրամատիկական, կատակերգական և գրոտեսկային դերերը:Դրվագ <<Տժվժիկ>> ֆիլմից (1961): Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանը բնական ու համոզիչ էր և' ազգային, և' ռուսական, և' արմատական դասական խաղացանկում:Իր նկարագրով, արվեստագետի գեղագիտական արժեքով և հուզական գրավչությամբ Ներսիսյանն արժանացել է համաժողովրդական ճանաչման:

Լավագույն դերերից են նաև՝ Անհայտ (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասով (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Լիր (Շեքսպիրի «Լիր արքա»), Պաղտասար աղբար (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Մեք Գրեգոր (Վիլիամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և այլն: Լինելով վերապրումի դպրոցի դերասան՝ իր անձնավորումներին հաղորդել է հուզական խոր բովանդակություն, որոնել, զտել է հերոսի մեջ կարեկցանքի արժանին: Նկարահանվել է կինոյում («Նամուս», 1925, «Պեպո», 1935, «Զանգեզուր», 1938, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941, «Դավիթ Բեկ», 1944, «Պատվի համար», 1956, «Տժվժիկ», 1961, և այլն):

Ներսիսյանի անունով փողոց է կոչվել Երևանում: Մահացել է 1961 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

 

 Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am