ՆԵՐՍԻՍՅԱՆ Բաբկեն Պողոսի. ծնվել է 1917 թվականի հուլիսի  5(18)-ին Թիֆլիսում, դերասան: ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ Ժողովրդական  (1972) արտիստ: 1933-ից՝ Թիֆլիսի ՊՀԹ, 1944-1956-ին՝ հայկական դրամատիկական թատրոնի, 1956-ից՝ Երևանի Դրվագ <<Սայաթ-Նովա>> ֆիլմից (1960)Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: Ներսիսյանի պրոֆեսիոնալ վարպետության ձևավորմանը նպաստել են ռեժիսորներ Ալեքսանդր Աբարյանը և Ստեփան Քափանակյանը: Դերերից են՝ Պեպո (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Միքայել («Քաոս», ըստ Ալեքսանդր Շիրվանգադեի, երկուսն Էլ՝ Թբիլիսիի հայկական թատրոն), Բեն Ալեքսանդր (Վիլիամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում Է»), Արա Գեղեցիկ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Նապոլեոն (Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն», Լենին (Պոգոդինի «Երրորդը՝ պաթետիկականը», Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Գևորգ (Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ», բոլորը՝ Սունդուկյանի անվան թատրոն): 1957-ից նկարահանվել Է կինոյում («Սայաթ-Նովա», 1960, հեռուստաֆիլմ, «Հյուսիսային ծիածան», 1960, «Սարոյան եղբայրներ», 1968, երկուսն Էլ՝ Հայֆիլմ, և այլն): Ներսիսյանի դերակատարումներն աչքի են ընկել կերպարի նկարագրի ընդգծված գրաֆիկական հստակությամբ, քնարականությամբ: Հանդես Է եկել նաև ասմունքով: Մահացել է 1986 թվականի փետրվարի 14-ին Երևանում:

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am