ՆԵՐՍԻՍՅԱՆ Աշոտ Պավելի (Պարույրի). ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 4 (27)-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), դերասան: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954): Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան: 1928-1945-ին՝ Լենինականի, Բաքվի հայկական թատրոնի, 1945-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: Դերերից են՝ Գզիր (Գուլակյանի «Արշալույսին»), Սուրեն (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Հարրի (Սիմոնովի «Ռուսական հարց»): Նկարահանվել է կինոյում («Ոսկե ցլիկ», 1955, «Սերոբի ծառը» 1978, «Խոշոր շահում», 1980, բոլորը՝ Հայֆիլմ): Մահացել է 1984 թվականի մայիսի 21-ին Երևանում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am