ՆԱԶԵՆԻԿ. Նազինիկ. ծննդյան և մահվան թվերը անհայտ են, II դարի երգչուհի, պարուհի, վարձակ: Եղել է Սյունյաց Բակուր նահապետի հարճը՝ «յոյժ գեղեցիկ», «եւ երգեր ձեռամբ» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», 1981, էջ 236): Այս տեղեկություններն առաջին գրավոր փաստերն են հայկական կանանց մենապարերի և հայ պարուհու մասին: Նազենիկին է նվիրված Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմը:

Երևանում 2001-ին կազմակերպվել է «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am