ՆԱԶԱՐՅԱՆ Ենոք Ստեփանի. ծնվել է 1868 թվականին Կոստանդնուպոլսում, նկարիչ: Սովորել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանում, կատարելագործվել Իտալիայում: Վաղ շրջանի գործերից հայտնի Է միայն Պետրոս Ադամյանի մատիտանկար աճյունապատկերը (1891, Կ.Պոլիս): 1890-ական թվականներին Նազարյանը տեղափոխվել է Դոնի Ռոստով, ապա՝ Թիֆլիս: Այդ շրջանի գործերից են Շալամյան և Այվազյան ամուսինների դիմանկարները (1897): 1906-1927-ին ապրել է Ալեքսանդրապոլում, ղեկավարել տեղի նկարչական ստուդիան: Ստեղծել է դերասաններ Արմեն Արմենյանի, Եկատերինա Դուրյան-Արմենյանի, Միքայել Մանվելյանի, Հովհաննես Աբելյանի, գրող Ատրպետի և այլոց դիմանկարները, որոնք առանձնանում են կերպարի բնութագրման և գեղարվեստական արտահայտչամիջոցների ներդաշնակությամբ: Աշխատել Է հիմնականում կավճաներկով: Գործերից չորսը պահվում են ՀԱՊ-ում: Մահացել է 1928 թվականին Երևանում:

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am