ՆԱԶԱՐՅԱՆ Սուրեն Բենիամինի. ծնվել է 1929 թվականի հուլիսի 30-ին Երևանում, քանդակագործ: ՀՀ ժողովրդական նկարիչ (1990): Ավարտել է ԵԳԹԻ (1957): 1957-1973-ին դասավանդել է ԵԳՈՒ-ում, 1969-1974-ին,Ֆրիկի արձանը Մատենադարանի առջև (բազալտ, ճարտ.՝ Մ. Գրիգորյան, 1967) միաժամանակ՝ ԵԳԹԻ-ում: 1992-ից ստեղծագործել է Լոս Անջելեսում: Գայի արձանը Երևանում (ճարտ.՝ Ա. Գուրզադյան, 1977):Նազարյանի գործերն աչքի են ընկնում խորհրդանշական մոնումենտալ ընդհանրացումներով, դինամիզմով, քաղաքացիական պաթոսով: Լավագույններից են՝ Սուրբ էջմիածնի Վեհարանի գահասենյակի քանդակազարդ ձևավորումները (1964, ֆելզիտ, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), Ֆրիկի արձանը (1967, բազալտ, ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան, Մատենադարանի առջև), Հայկ Բժշկյանի (Գայ) (1977, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան, երկուսն էլ՝ Երևան), Արտեմ Միկոյանի (1982, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան, Սանահին) հուշահամալիրները, Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված Երևանի Մալաթիա թաղամասի Հաղթանակի կոթողն ու քանդակաշարը (1985, բրոնզ, գրանիտ, բազալտ, ճարտարապետ՝ Գարրի Ռաշիդյան, Երևան), «Ավետում» հարթաքանդակը (1986, տուֆ, ճարտարապետ՝ Գարրի Ռաշիդյան, էջմիածնի կենտրոնական փոստատուն), «Թռիչք» բարձրաքանդակային պաննոն (1987, տուֆ, Սամարայի մետրոպոլիտենի «Պոլյոտ» կայարան) և այլն:

Ստեղծագործել Է նաև հաստոցային քանդակագործության բնագավառում՝ «Վ. Շեքսպիր» (1984, մարմար, Երևանի Սունդուկյանի անվան թատրոն), «Ջ. Վերդի» (1986, բրոնզ, Անդրկովկասյան բիենալեի արծաթե մեդալ՝ 1986, Թբիլիսի, ՀՀ մշակույթի նախարարության սեփականություն): Մահացել է 1999 թվականի հունվարի 16-ին Լոս Անջելեսում:

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am