ՆԱԶԱՐՅԱՆ Սարգիս (Սերյոժա) Միհրանի. ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 5-ին, ճարտարապետ: Ավարտել է ԵՊՀ (1954): 1956-ից աշխատել է Երքաղխորհրդի նախագծային բաժնում, 1958-ից՝ Երևան-նախագիծ ինստիտուտում՝ նախագծի գլխավոր մասնագետ: 1993-ից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում: Նազարյանը համահեղինակների հետ իրականացրել է Երևանի 1971-1975-ի առաջին հերթի շինարարության, 1995-2010-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, մայրաքաղաքի կենտրոնի 1965-1966-ի, Ավան, Այգեստան, Եռաբլուր, Սարի թաղ և այլ միկրոշրջանների մանրամասն հատակագծման նախագծերը (1957-1963), Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր սխեման (1974), Կանաչապատման հեռանկարային հատակագիծը (1973), Սպիտակ քաղաքի 1990-2010-ի գլխավոր հատակագծի ճշգրտումը (1997):

1977 թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ՝ Երևանի լանդշաֆտի կազմակերպման նախագծի համար: 

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am