ՆԱԶԱՐԵԹՅԱՆ Խաչիկ Հակոբի. ծնվել է 1931 թվականի հունվարի 18-ին  Պլովդիվում (Բուլղարիա), դերասան: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965): Հայրենադարձել է 1946-ին:

1949-1957-ին՝ շրջանային, 1957-1977-ին՝ ԵՊՀԹ, 1977-ից՝ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան:Դրվագ <<Նվագախմբի տղաները>> ֆիլմից (1960) Դերերից են՝ Նիլ (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Գնդապետ Բագրատյան (Միքայել Շաթիրյանի «Երաժշտախումբ», ՊՀԹ-ների համամիութենական փառատոնի 1-ին մրցանակ, Մոսկվա, 1958), Օգսեն, Մանուկ աղա (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Տուլլոս Օֆիդիոս (Շեքսպիրի «Կորիոլան», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1981): Նկարահանվել է կինոյում («Պատվի համար», 1956, «Նվագախմբի տղաները», 1960, «Վերադարձ», 1972, «Շնչառություն», 1988, բոլորը՝ Հայֆիլմ)Մահացել է 2002 թվականի հունիսի 5-ին Երևանում:

 Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան  հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am