ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Սվետլանա Հովհաննեսի. ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 29-ին Ալավերդիում, դաշնակահարուհի: ՀՀ ժողովրդական արտիստ (1984), պրոֆեսոր (1989): Սովորել է Երևանի կոնսերվատորիայում (1965-1968), ավարտել Մոսկվայի Սվետլանա Նավասարդյանկոնսերվատորիան (1971): 1974-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: Նվագացանկում են Բախի, Բեթհովենի, Շումանի, Հինդեմիթի, Դմիտրի Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գագիկ Հովունցի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկեր, մենահամերգային մի շարք ծրագրեր: Նրա կատարմանը բնորոշ են ինքնատիպ մեկնաբանությունը, մասշտաբայնությունը, դրամատիկ հագեցվածությունը, հզորության ու քնարականության զուգորդումը: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ:

Շումանի (1966), Բախի (1972, երկուսն էլ՝ Գերմանիա) անվան միջազգային մրցույթների, էլիզաբեթ թագուհու (1972, Բրյուսել), ՀԼԿԵՄ (1970) և ՀՀ Պետական (1988) մրցանակներ: ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2003): 
 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am