ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Անահիտ Վլադիմիրի. ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում, ճարտարապետ: Ավարտել Է ԵՊԻ (1979): 1982-ից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում: Համահեղինակների հետ Նավասարդյանի նախագծերով իրականացվել են Հերոսների ծառուղին և Անհայտ զինվորի գերեզմանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում (1985, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1986), կայարանամերձ հրապարակի վերակառուցումը և հյուրանոցը (1980), Գյումրիի Անի թաղամասում՝ մանկական պոլիկլինիկա (1991), Վաշինգտոնում՝ վետերանների գործերի դեպարտամենտի և «Վաշինգտոն-մոնումենտ» կոթողի վերակառուցումը (1991) և այլն: Երիտասարդ ճարտարապետների 1986-ի հանրապետետական ստուգատեսի դափնեկիր: Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում:

 

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am