ՆԱՎԱՍԱՐԴ ԱՌՆՋԵՑԻ.  ծննդյան և մահվան թվերը անհայտ են, ճարտարապետ: 1651-ին Թիֆլիսի հայ մեծահարուստ խոջա Բեհբուտի պատվերով նորոգել Է Հաղպատի վանական համալիրի՝ Խոսրովանույշ թագուհու 976-991-ին կառուցած գլխավոր և հնագույն Սուրբ Նշան եկեղեցին, վերականգնել հսկայածավալ գմբեթի գմբեթակիր հարավային կամարը: Եկեղեցու ներսի շինության արձանագրությունում հիշատակված Է. «Ի թուին Ռճ: (=1651 թվական)... շինեցաւ ձեռամբ Առնջէցի Նաւասարդին»:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am