ՆԱՆՈՒՇՅԱՆ Ռաֆայել Պողոսի. ծնվել է 1924 թվականի հունվարի 17-ին  գյուղ Ալաստանում (Վրաստանի Ախալքալաքի շրջան)Ռաֆայել Նանուշյան <<Ուսանողի դիմանկար>> (1970), գծանկարիչ: Ավարտել Է ԵԳԹԻ (1953): Ուշագրավ են՝ «Կոմիտաս» (1969), «Վարդան Մամիկոնյան», «Ամիրսպասալար Զաքարե» (1969), «Նամակներ ռազմաճակատին» գծանկարների թերթերը, «Մի սերնդի պատմություն» (1970) եռապատկերը, «Թող փոթորիկն ուժգին պայթի», «Խաղաղություն ժողովուրդներին», «Կորչի՛ պատերազմը» (դիպլոմ, 1959, Բեռլինի միջազգային ցուցահանդես) և այլ պլակատներ, նաև ՐաՖՖու «Պատմվածքներ», Պրուսի «Փարավոն» (հայերեն) գրքերի ձևավորումները: Մահացել է 1976 թվականի փետրվարի 29-ին Երևանում:

  Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am