ՆԱՄԻՆ ՍՏԱՍ (Միկոյան Անաստաս Ալեքսեյի). ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 8-ին Մոսկվայում, երգահան, կիթառահար: Ալեքսեյ Միկոյանի որդին: Ավարտել է Մոսկվայի Սուվորովի անվան Ռազմական ուսումնարանը (1969), Սցենարառեժիսորական բարձրագույն դասընթացները (1983), սովորել Օտար լեզուների ինստիտուտում: Ստեղծելէ «Կախարդներ» (1964), «Քաղբյուրո» (1967), «Ծաղիկներ» (1969-1975, 1980-ից՝ «Ստաս Նամինի խումբ») ռոք երաժշտական խմբերը, 1969-ին եղել «Ցոլքեր» խմբի առաջատար կիթառահարը: Նամինի ղեկավարությամբ Մոսկվայում հիմնադրվել է երաժշտության և դրամայի թատրոնը (1999): Հեղինակ Է շուրջ 10 ազգային հիթերի («Վաղ Է հրաժեշտ տալը»«Հիմն Արեգակին»«Ամառային երեկո»«Յուրմալա»«Մենք երջանկություն ենք ցանկանում ձեզ», նաև՝ ալբոմ, և այլն), կինոերաժշտության («Ֆանտազիա սիրո թեմայով»«Ավազային ժամացույցներ», 1980-ական թվականներին): Նամինը Երևանում 1981-ին կազմակերպել է ռոք և փոփ երաժշտության միության ամենամեծ փառատոնը, Սպիտակի երկրաշարժից հետո, 1989-ին, ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքի համալսարանում ստեղծել է «Հայաստանի երեխաներ» հիմնադրամը: Համագործակցել է անվանի երաժիշտներ Պիտեր Գաբրիելի, Ֆրանկ Զապայի, Օ. Օզբոռնի և այլոց հետ, որպես մենակատար ելույթներ ունեցել մի շարք երկրներում, շահել մրցանակներ:

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am