ՆԱԼՉԱՋՅԱՆ Գրետա Գուրգենի ծնվել է 1936 թվականի հունիսի 16-ին Երևանում, թատերական նկարիչ: Ավարտել է ԵԳՈՒ (1958), ԵԳԹԻ (1966): 1970-1992-ին աշխատել է Հայֆիլմում, 1992-1996-ին՝ Համազգայինի թատրոնում: Ձևավորել է «Կյանքի լավագույն կեսը» (1979), «Ընկեր Փանջունի» (1992, երկուսն էլ՝ զգեստների ձևավորում, Հայֆիլմ) կինոնկարները, «Դեկամերոն» (ըստ Բոկաչչոյի, 1982), «Իմ անունն է Արամ» (1982, երկուսն էլ՝ Մալյանի անվան թատրոն), «Մի գավաթ բարություն» (1994, երկուսն էլ՝ ըստ Վիլիամ Սարոյանի), «Անբան Հուռին» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1996, երկուսն էլ՝ Համազգայինի թատրոն) ներկայացումները և այլն:

Անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Երևանում (1977): Գործերից պահվում են ԳԱԹ-ում, ՀՆՄ ֆոնդում:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am