ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Յուրի Միքայելի. ծնվել է 1927 թվականի ապրիլի 29-ին Թիֆլիսում, ճարտարապետ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1972): Ավարտել է ԵՊԻ (1950): 1956-1988-ին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: 1975- 1978-ին՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար, 1980-1988-ին՝ ինստիտուտի գլխավոր ճարտարագետ, 1988-1995-ին՝ ՀՀ պետշինի տիպային և. փորձարար, նախագծման բաժնի ղեկավար, 1995-2001֊ին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջատար մասնագետ: Նալբանդյանի համահեղինակությամբ Երևանում կառուցվել են ձիարշավարան՝ դիտատեղերով ու հնգամարտիկների դպրոցով (1955), հեծանվահրապարակ՝ 3000 դիտատեղով (1980), «Արարատ» ֆուտբոլային թիմի Ձորաղբյուրի ուսումնամարզական համալիրը (1969), Վանաձորում՝ հիվանդանոց (1981), զբոսաշրջային համալիր՝ 450 տեղով և լեռնադահուկային սահուղիներով (1984), զբոսաշրջիկների հանգրվաններ Ստեփանավանում (1977) և Սևանի ափին (1985) և այլն:

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am