ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Տիգրան Հովհաննեսի. ծնվել է 1878 թվականի մարտի  14(26)-ին  Վանում, երգիչ (քնար, տենոր), մանկավարժ: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1890-1896, աշակերտել է Մակար Եկմալյանին), Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1897-1898), Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (1898-1906): Կատարելագործվել է Միլանում (1907-1908): Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Երգացանկում՝ եվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ, հայկական ժողովրդական և աշուղական երգեր: 1913-1918-ին՝ Թիֆլիսում, 1918-1921-ին Աստրախանում և Արմավիրում կազմակերպել և ղեկավարել է ժողովրդական կոնսերվատորիաներ: 1922-ից դասավանդել է Երևանի Երաժշտական ստուդիայում, 1926-ից՝ Բաքվի Հայարտան երաժշտական դպրոցում, հայկական դրամատիկական թատրոնին կից երաժշտական ստուդիայում, ֆիլհարմոնիայում, երաժշտական ուսումնարանում և կոնսերվատորիայում, 1949-ից՝ Երևանի, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (սաներից են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը, Բելլա Դարբինյանը): Մահացել է 1954 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանում:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am