ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Ռոբերտ Գեղամի. ծնվել է 1912 թվականի հունիսի 9-ին քաղաք Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), թատերական նկարիչ: ՎԽՍՀ (1955), ՀԽՍՀ (1969) արվեստի վաստակավոր գործիչ: Ավարտել է ԵԳՈՒ, ԵՊԻ: 1940-ից՝ Թբիլիսիի հայկական և ռուսական թատրոնների գլխավոր նկարիչ: Աշխատել Է նաև Բաքվի, Սուխումի, Դոնեցկի, Սարատովի, Երևանի, Լենինականի, Կիրովականի թատրոններում: Լավագույն ձևավորումներից են Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը», Վահագն Դավթյանի «Մհերի դուռ» (վերջին երկուսը՝ 1970, Երևանի Սունդուկյանի անվան թատրոն), Գրիգոր Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Ալեքսանդր Հարությունյանի «Աայաթ-Նովա», Արմեն Տիգրանյանի «Անուշ» (երկուսն Էլ՝ 1969, երեքն Էլ՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն) և այլ բեմադրություններ: Մահացել է 1974 թվականին Թբիլիսիում: 

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am