ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հովհաննես (Իոհաննես) Առաքելի, Ռոմանովիչ. ծնվել է 1871 թվականի սեպտեմբերի 15(27)-ին Սիմֆերոպոլում, ջութակահար. մանկավարժ: ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937): Ավարտել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (1894), կատարելագործվել Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոցում (1895): 1895-1942-ին դասավանդել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (պրոՖեսոր՝ 1908-ից), ղեկավարել լարային քառյակի դասարանը: Կատարողացանկում՝ հայկական, ռուսական, եվրոպական կոմպոզիտորների, նաև սեփական («Արևելյան կապրիս», էտյուդ, քայլերգ և այլն) երկեր: Նալբանդյանին են նվիրված Ալեքսանդր Լյապունովի Ջութակի կոնցերտը, Յա. Վիտոլի «Լատիշական ֆանտազիան», Ալեքսանդր Սպենդիարյանի Ջութակի և դաշնամուրի ռոմանսը, «Կանցոնետը»:

Համամիութենական երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ (1932, 1935, 1937): Համերգներով հանդես է եկել նաև Երևանում և Ալեքսանդրապոլում (1923): Մահացել է 1942 թվականի փետրվարի 23-ին Տաշքենդում:

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am