ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Դմիտրի Արշակի. ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 15 Թիֆլիսում, նկարիչ: ՀՀ (1965), ՌԴ (1969) ժողովրդական նկարիչ: Արփենիկ Նալբանդյանի եղբայրը: ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսԴմիտրի Նալբանդյան <<Մոնմարտրում>> (1963): Նկարը գտնվում է  Հայաստանի ազգային պատկերասրահում: Դմիտրի Նալբանդյան <<Երևան. Բնանկար>>: Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:(1953): Ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան (1929, աշակերտել է Եղիշե Թադևոսյանին), ապա տեղափոխվել Մոսկվա: Նալբանդյանի արվեստին բնորոշ է կերպարային հավաստիությունը: Ստեղծել է Ավետիք Իսահակյանի (1940, ՀԱՊ), Իոսիֆ Ստալինի (1945, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), Հովհաննես Բաղրամյանի (1954), Արամ Խաչատրյանի (1963), Լեոնիդ Բրեժնևի (շարք, 1970-1976) դիմանկարները, թեմատիկ կտավներ («Գնդապետ Զաքյանի վերջին հրամանը», 1942, ՀԱՊ), «Վերնատուն» (1976, Տրետյակովյան պատկերասրահ), բնանկարներ («Ռիցա լիճը», 1952, «Աշտարակ: Հին ջրաղաց», 1973, «Արարատյան հովիտ», 1976), նատյուրմորտներ («Նատյուրմորտ: Դաշտային ծաղիկներ», 1965, «Վարդեր», 1975), գրաֆիկական աշխատանքներ: Արժանացել է ԽՍՀՄ պետական  (1946) և Լենինյան (1982) մրցանակներիՄահացել է 1993 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում:

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am