ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Արփենիկ Արշակի. ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 23-ին Թիֆլիսում, նկարչուհի: Դմիտրի Նալբանդյանի քույրը, Արամ Իսաբեկյանի մայրը: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչԱրփենիկ Նալբանդյան <<Գարուն>> (1960): Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
Արփենիկ Նալբանդյան <<Արագած>>: Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
(1956): Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան (1941): 1946-1964-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում: Ստեղծագործել է հաստոցային գեղանկարչության բնագավառում: Ստեղծել է դիմանկարներ («Ինքնանկար», 1942, «Աղջիկը», 1957, «Մերի Քոչարի դիմանկարը», 1960, ՀԱՊ, «Օվսաննա մայրիկը», 1962, «Հ. Հովհաննիսյան», 1963, և այլն), կենցաղ, կտավներ («Մտորումների մեջ», 1939, «Աղբյուրի մոտ», 1957, «Ոսկեվազցի պառավը», 1958), բնանկարներ («Ախթալա», 1943, «Աշնանային բնանկար», 1953, «Խնձորեսկ», 1962), որոնք աչքի են ընկնում սուր դիտողականությամբ և նուրբ քնարականությամբ: Մահացել է 1964 թվականի մայիսի 17-ին Երևանում:

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Տե՛ս նաև

Տեսադարան (Արփենիկ Նալբանդյան)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am