ՆԱԿՅԱՆ Ռուբեն Գևորգի. ծնվել է 1897 թվականի օգոստոսի 10-ին Քոլեջ Փոյնթում, Լոնգ Այլենդ կղզի (Նյու Յորք), քանդակագործ, գրաֆիկ: Սովորել է Նյու Յորքի Ազատ արվեստների դպրոցում և Գեղեցիկ արվեստների ակադեմիայում (1912-1915): Ստեղծել է անիմալիստական («Ցուլը և Կովը», «Հորթը» և այլն), աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով («Վեներայի ծնունդը»«Լեդան և Կարապը», բրոնզ, 1978-1980, «Սալոմեի պարը»«Նիմփեն և դելփինները», բրոնզ, 1980, «Սատիրիկոն»«Աստվածների պարտեզը», երկուսն էլ՝ քանդակաշար, «Խաչից իջեցումը», բրոնզ, 1972,Ռուբեն Նակյան <<Լեդան և կարապը 2>>
Ռուբեն Նակյան <<Ճանապարհորդություն դեպի Կրետե>>
Նյու Յորքի Սուրբ Վարդան
եկեղեցու հրապարակում և այլն) հորինվածքներ, դիմաքանդակներ (
«Մարսել Դյուշան», բրոնզ, 1943, և այլն), գծանկարներ, վիմագրություններ: Նակյանի գեղագիտական սկզբունքները ձևավորվել են Արշիլ Գորկու արվեստի ազդեցությամբ, նրա գործերին բնորոշ է դասական ավանդույթների, էքսպրեսիոնիզմի և աբստրակցիոնիզմի ազատ համադրումը: Գործերից պահվում են ԱՄՆ-ի թանգարաններում: Մահացել է 1986 թվականի դեկտեմբերի 4-ին Ստենֆորդում (Քոնեքթիքութ):

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am