ՆԱՀԱՊԵՏՈՎ Ռոդիոն (Ռոդին) Ռաֆայելի. ծնվել է 1944 թվականի հունարի 21-ին քաղաք Պյատիխատկիում (Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզ), դերասան, կինոռեժիսոր: ՌԴ ժողովրդական արտիստ (1985): Ավարտել Է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի դերասանական (1965), ռեժիսուրայի (1972) ֆակուլտետները:Դրվագ <<Առաջին ձյունը>> ֆիլմից (Ալեքսեյ Լոկտևի հետ): 1978-ից՝ Մոսֆիլմի դերասան և ռեժիսոր: Կինոդերերից են՝ Գենա («Ապրում Է այսպիսի տղա», 1964), Վլադիմիր Ուլյանով («Մոր սիրտը», 1965, «Մոր հավատարմությունը», 1966), Իսաև («Նշանաբան պետք չէ», 1967, Համամիութենական կինոփառատոնի մրցանակ՝ 1968), Շաբլով («Ուշացած սեր», 1983) և այլն, որոնց հատուկ են արտաքին զուսպ պատկերումն ու ներքին լարվածությունը: Ֆիլմերից են՝ «Քեզ հետ և առանց քեզ» (1974), «Դեպի աշխարհի ծայրը» (1976), «Մի կրակեք սպիտակ կարապներին» (1980), «Հետքով գնացողը» (1985), «Գիշերվա վերջին»  (1987) և այլն, որոնք աչքի են ընկնում դրամատուրգիական մտքի խոր բացահայտմամբ, հուզականությամբ: 1989-ից ապրում է ԱՍՆ-ում, որտեղ նկարահանել է երկու վավերագրական և «Իրարանցում» գեղարվեստական  ֆիլմերը:

Հիմնել է Ոուսաստանում սրտային հիվանդ երեխաների օգնության բարեգործական հիմնադրամ: Պարգևատրվել է ՌԴ Պետական մրցանակով (1985), Ալեքսանդր Դովժենկոյի անվան արծաթե մեդալով:

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.,  Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am