ՆԱՂԱՇՅԱՆ Հասմիկ Հովհաննեսի. ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 1-ին , դերասանուհի: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956): Ավարտել է Երևանի թատերական տեխնիկումը (1939): 1939-1959-ին աշխատել է Ստեփանավանի, Դիլիջանի, Կամոյի, Կիրովականի դրամատիկական թատրոններում (Ռոզալիա, Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», Լիդա, Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Ամալյա. Շիլլերի «Ավազակներ» և այլն): 1959-ից՝ ԵՏԹ դերասանուհի-տիկնիկավար: Դերերից են՝ Մարինե (Ազատ Շահինյանի «Արագիլ, բարով եկար»), Աննա (Անդերսենի «Ոսկուց և մարգարտից ավելի թանկ», «Չախ-չախ թագավորը», ըստ Հովհաննես Թումանյանի) և այլն: Մահացել է 2003 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիատարն հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am