ՆԱՖԻԼՅԱՆ Լևոն. ծնվել է 1877 թվականին Կոստանդնուպոլսում, ճարտարապետ: Պրոֆեսոր: Ավարտել է Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցը (1905): 1910-ին Նաֆիլյանի և ճարտարապետ-նկարիչ Հովհաննես Գազանճյանի նախագծերով Կահիրեում կառուցվել են Նահապետյանների տունը, իշխանուհի Սուլինայի ապարանքը, Ալեքսանդրիայում՝ Իբրահիմ փաշայի ամառանոցը, Կոստանդնուպոլսում՝ «Շիրքեթ խայրի» նավային ընկերության Ղալաթիայի պաշտոնատեղին, «Միլլի» ապահովագրական ընկերության կենտրոնատեղին: Առաջին աշխարհամարտից (1914-1918) հետո բնակվել է Փարիզում, զբաղվել է նաև նկարչությամբ: Նաֆիլյանի նախագծերով են կառուցվել Հայ ուսանողների տունը Փարիզում, «Պարոն» հյուրանոցը, Առևտրական բանկի շենքը Հալեպում, Մարի Նուբար երկհարկ ակնաբուժարանը (1927) Երևանում, Հայ եկեղեցու Կահիրեի առաջնորդարանի երկհարկ շենքն ու Նաֆիլյանի գլուխգործոցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1927): Փարիզի «Անի» հայ արվեստագետների խմբակցության անդամ (1926): Մահացել է 1937 թվականին Փարիզում:

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am