ՄԱԶՄԱՆՅԱՆ Միքայել Դավթի. ծնվել է 1899 թվականի նոյեմբերի 9 (21)-ին Թիֆլիսում , ճարտարապետ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959): ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968): Ավարտել Է Թիֆլիսի Ներսիսյան Միքայել Մազմանյանդպրոցը (1918): 1921-ին ընդունվել Է Մոսկվայի Վխուտեմասը, ավարտել Վխուտեինը (1929): 1916-ին Անիում Ն. Մառի ցուցումներով պատճենահանել Է Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները: Մասնակցել է Հայ արվեստագետների միության Թիֆլիսում կազմակերպված առաջին (1917) և երկրորդ (1919) ցուցահանդեսներին: Կարո Հալաբյանի հետ 1924-ին Երևանում ձևավորել է բեմադրություններ (Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների ներկայացումները Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան), կատարել թարգմանություններ (Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը» և այլն): 1929-1932-ին՝ Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի, Երևանում՝ ՕՊՐԱ-ի հիմնադիր անդամներից: 1930-1935-ին եղել է Երևանի շինարարական (այժմ՝ ԵՊՃՇՀ) ինստիտուտի առաջին տնօրենը, 1932-1937-ին. Միաժամանակ՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար (Գևորգ Քոչարի հետ). 1954-ից՝ Երքաղխորհրդի գործկոմի. 1958-1970-ին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական հատակագծի արվեստանոցների ղեկավար. 1957-ին՝ Սուրբ էջմիածնի Մայր աթոռի ճարտարաշինական հանձնաժողովի նախագահ: Կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի (1930. նաև Բանավանի կառուցապատումը) Նորավանի Սիսիանի, Տաթևի. Շինուհայրի Վանաձորի (1929-30 և 1934-1937), Գյումրիի (1932-1937) գլխավոր հատակագծերը: Մազմանյանի նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են Կառուցողների ակումբը (1928-1929 այժմ՝ Ռուսական թատրոն և Ֆիզկուլտ կոմիտե) Պետապի տունը (1930) Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-1932), Կենտրոնական հանրախանութը (1936-1937),  Գրապալատի համալիրը (1935-1940) շինարարությունը  ավարտվել Է 1960-ին), Աջափնյակ  բնակելի թաղամասը (1955-1965) և այլն: 1939-ին պարտադրված տեղափոխվել է  ԽՍՀՄ ծայրագույն հսկողության., որտեղ մինչև 1954 թ.՝ Գևորգ Բ. Քոչարի հետ նախագծել ու ստեղծագործել է բևեռային առաջին քաղաքների՝  Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը: Մազմանյանի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-1969), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-1968) նախագծերը, 1 մլն բնակչի համար գլխավոր հատակագիծը (1971): Մահացել է 1971 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am