ՄԱԶՄԱՆՅԱՆ Մարտին (Մարտիրոս) Սարգսի. ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 24-ին (1900 թվականի հունվարի 5), Թիֆլիսում, կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ: ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ (1965): Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1921), Երևանի կոնսերվատորիան (1931), սովորել է Մոսկվայի (1922-1924), Թիֆլիսի (1926-1930) կոնսերվատորիաներում:Մարտին Մազմանյան

1954-1962-ին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան Երաժշտական ուսումնարանի տնօրեն, 1961- 1977-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: ՀՀ քաղաքներում, Թբիլիսիում, Մոսկվայում հիմնել և ղեկավարել է երգչախմբեր: Գրել է «Ճուտիկ» մանկական օպերան, սիմֆոնիկ կամերագործիքային խմբերգեր, երգեր, ռոմանսներ, մանկական ստեղծագործություններ: Մահացել է 1987 թվականի մայիսի 8-ին Երևանում:
 
 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am