ՄԱՅԻԼՅԱՆ Անտոն Սարգսի (16(28).3.1880, Թիֆլիս-20.4.1942, Բաքու), կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ: Ադրբեջանի ԽՍՀ արվեստի վատակավոր գործիչ (1930): Թիֆլիսի Նեսիսյան դպրոցում աշակերտել է Մ. Եկմալյանին, երգել է Ք. Կարա-Մուրզայի երգչախմբում: Ավարտել է Թիֆլիսի Երաժշտական ուսումնարանը (1904): Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական բաժանմունքը, կազմակերպել թատերաերաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներով ելույթ ունեցել Այսրկովկասի քաղաքներում, 1910-17-ին Բաքվում խմբագրել է և հրատարակել «Թատրոն և երաժշտություն» հանդեսը: Գրել է «Սաֆա» օպերան (լիբրետոն՝ Մայիլյանի, բեմ.՝ 1939, Բաքու), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերագործիքային երկեր, ռոմանսներ, երգեր, մանկական օպերաներ («Գյուլզնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հ. Թումանյանի, 1926, ևն), կատարել ժողովրդական երգերի մշակումներ:


 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  29:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am