ՄԱՅԻԼՅԱՆ Աննա Լեոնիդի (ծ. 23.10.1970, Երևան), երգչուհի (սոպրանո): Ավարտել է Երևանի Ռ. Սելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը (1992), կոնսերվատորիան (1996), կատարելագործվել «Մոցարտ» ակադեմիայում (1997-98, Լեհաստան), Ռումինիայում (2000), Շվեյցարիայում (2001), սովորել «Վիլլեկրոզ» ակադեմիայում (2001, Ֆրանսիա): Երևանում հիմնել է «Սաղմոս» մշակութային կենտրոնը (2000), 2000- ից՝ «Վարպետներ» վոկալ անսամբլի հիմնադիր-ղեկավար: 1995-ից մեներգում է Կոտայքի թեմի Ս. Կաթողիկե եկեղեցում: 1999-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: Մասնակցել է բազմաթիվ համերգային փառատոների, մրցույթների (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Կանադա ևն): Երգացանկում են արևմտաեվրոպական, հայ կոմպոզիտորների երկերից, հայ հոգևոր և ազգային երգեր:

Կոմիտաս-125 (2-րդ մրց.՝ 1994), Ավստրոգերմանական (1-ին մրց.՝ 1996, երկուսն էլ՝ Երևան) հանրապետական, Իբլա-Գրանդ Պրաիզ (հատուկ մրց ՝ 2002, Իտալիա) միջազգային  մրցույթների դափնեկիր:

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  29:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am