ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Վիլհելմ Հարությունի. ծնվել է 1931 թվականի հունվարի 1-ին Բաքվում , արվեստաբան: Արվեստագիտության թեկնածու (1963): Ավարտել է ԵՊՀ (1955): 1961-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Զբաղվել է գլխավորապես XX դարի հայ ականավոր նկարիչների ժառանգության պատմատեսական ուսումնասիրությամբ: Մաթևոսյանը հայ նկարիչների արվեստը դիտարկել է համաեվրոպական մշակույթի զարգացման համատեքստում: Նրա հետազոտական մեթոդի հիմքում արվեստի ինքնակա էության և իրականության զուգահեռության գաղափարն է: Մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում:

 Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր»հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, 15:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am