ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Սարգիս Ղուկասի. ծնվել է 1924 թվականի հունվարի 22-ին գյուղ Մխչյանում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում), ճարտարապետ: ճարտարապետության թեկնածու (1974): Ավարտել է ԵՊԻ (1951): 1951-ից աշխատել է Երևանի նախագծային հիմնարկներում: Մաթևոսյանի նախագծերով (համահեղինակ) 1950-1970-ական թվականներին Երևանում կառուցվել են «Պիոներ» կինոթատրոնով բնակելի տունը, հյուրանոց Գավառում, վերակառուցվել Հայֆիլմ կինոստուդիայի շենքը (1978): Չափագրել և կազմել է հայկական ճարտարապետական հուշարձանների վերականգնման նախագծեր: Հրատարակել է «Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը» (1985) գիրքը: Մահացել է 1992 թվականի մայիսի 11-ին Երևանում:

  Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am