ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Կարեն Արտաշեսի ծնվել է 1958 թվականի  մարտի 7-ին  Երևանում, արվեստաբան: Արվեստագիտական թեկնածու (1989): Արտաշես Մաթևոսյանի որդին: Ավարտել Է ՀՊՄԻ (1989): 1980-2004-ին՝ ՀԱՊ-ի գիտաշխատող (1987-1995-ին՝ բաժնի վարիչ, 1995-2004-ին՝ գիտքարտուղար), 1985-2001-ին միաժամանակ դասավանդել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում: 1991-ից՝ «Մոմիկ» հայ մշակույթի կենտրոնի փոխնախագահ, 2000-ից նախագահ, 2002-ից՝ «Հայ արվեստ» եռամսյա մշակութային  հանդեսի հիմնադիր-խմբագիր: Հեղինակ է հայ միջնադարյան մշակույթին, ճարտարապետությանը, կերպարվեստին նվիրված գրքերի («Արուճ», 1987, «Որմնանկարչությունը Հայաստանի պետական պատկերասրահում», 1990, «Ավետարանական պատկերներ», համահեղինակ, 1993, «Անի», 1997): 

 Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am