ՄԱՆՎԵԼՅԱՆ Միքայել Գևորգի [14(26).2. 1877, Ագուլիս (այժմ՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում) - 7.10.1944, Երևան], դերասան, թատերագիր, արձակագիր: Միքայել Մանվելյանը աստղագետի դերում (Մ. Ջանանի <<Շահնամե>>)ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935): Սովորել է Ի. Ումանեց-Ռայսկայայի դրամատիկ, դասընթացներում (1903-05, Մոսկվա): Բեմելը՝ 1895-ին, Թիֆլիսում: 1905-ից հիմնականում խաղացել է Հայոց դրամատիկական ընկերության խմբում: Անձնավորել է Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Շայլոկ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Կույր վանական (Լ. Շանթի «Հին աստվածներ») և այլ դերեր: Իդեալի և իրականության ցավագին բախումներն են բովանդակվել Մանվելյանի բեմական և գրական ստեղծագործության մեջ: 1922-ից՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի դերասան: Դերերից են՝ Նիկելման (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), Դոկտոր Ռանկ (Իբսենի «Նորա»), Պոլոնիուս, Յագո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»): 1926-ից նկարահանվել է կինոյում («Զարե», 1926, «Քաջ Նազար», 1940, երկուսն էլ՝ Հայֆիլմ): Հեղինակ է «էսքիզներ» ժողովածուի (1904), «Թերթիկներ իմ կյանքից» (1950) անավարտ գրքի փոքրածավալ պիեսների («Հեքիաթ», 1914, «Հրաբուխ», 1915, ևն):


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  39:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am